ԱԼՈԵ ՎԵՐԱ ( ALOE VERA )


Aloe barbadensis miller (սա ալոեի լատիներեն անվանումն է) -ը պատկանում է կակտուսների, սուկուլենտների ընտանիքին և աճում է Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի չորային շրջաններում։ Ալոե վերան, ինչպես նաև նրա տարատեսակները, չի պահանջում մանրակրկիտ խնամք և հատուկ պայմաններ: Սուկուլենտը ունի ճյուղավորված և խիտ տերևներով ուղիղ ցողուններ: Սովորաբար, Ալոե Վերայի տերևները հասնում են մոտ 40 սմ երկարության: Բույսը «մսոտ» և հյութալի է և գրեթե 97%-ը կազմում է ջուրը:

Որո՞նք Են Ալոե Վերայի Առանձնահատկությունները

Ալոե վերայի յուրահատկությունը իր բազմազան կենսաբանական ակտիվության մեջ է՝ սկսած հյուսվածքների և վերքերի ապաքինումից մինչև բազմաթիվ բակտերիաների դեմ ակտիվ պայքարելու ունակությունը: Ապացուցված է, որ ալոեն բացարձակապես անվտանգ է, ինչպես նաև հարմար է զգայուն մաշկ ունեցող և ալերգիայի հակված մարդկանց համար:

Ինչպե՞ս է Ալոե Վերան Օգնում Մաշկին

Ալոե վերայի ընդամենը մի քանի բաղադրիչները (մի քանի հարյուրից) բավական են գնահատելու այս բույսի օգտակարությունը առողջության, գեղեցկության և երիտասարդության համար:

Բազմաշաքարներ, (լատ՝. պոլիսախարիդ)  Պոլիսախարիդները հիանալի կերպով պահպանում են խոնավությունը:

C և E վիտամինները հակաօքսիդանտներ են, իսկ B խմբի վիտամիններն ու ֆոլաթթուն ակտիվորեն մասնակցում են հյուսվածքների վերականգնմանը:

Ալոե Վերան ներառում է մարդու մարմնի համար անհրաժեշտ 22 ամինաթթուներից 20-ը: Նրանցից ոմանք մաշկի վրա փափկեցնող ազդեցություն ունեն։ Սա կարևոր է ջրազրկված մաշկի և չորության դեպքում:

Հանքանյութեր՝ ցինկ, քրոմ, մագնեզիում, սիլիցիում, կալցիում, կալիում, մանգան, պղինձ: Նրանցից ոմանք, ընդհանուր առմամբ, մարմնի հակաօքսիդիչ համակարգի մի մասն են կազմում, ներառյալ մաշկի:

Ալոեի մեջ առկա ֆերմենտները ( էնզիմները ) մարդու մաշկի վրա գործում են որպես մեղմ շերտազատիչներ՝ մաքրելով այն և կանխելով բորբոքումների զարգացումը:

Լիգնինը օգտագործվում է որպես ակտիվ բաղադրիչների հաղորդիչ մաշկի խորը շերտերում:

Առանձին հարկ է նշել մանոզը, որը ժամանակակից կոսմետիկայի հիթ բաղադրիչ է: Այս պոլիսախարիդի՝ որպես երիտասարդացնող բաղադրիչի արդյունավետությունն ապացուցված է գիտական ​​ուսումնասիրություններում: Ավելին, հայտնի են նաև նրա հակաբակտերիալ հատկությունները, որոնք վերաբերում են խնդրահարույց մաշկին։ Մասնագետներն ուսումնասիրում են նաև մանոզի հակավիրուսային հատկությունները։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ալոեի մեջ հայտնաբերված այլ պոլիսախարիդներ, մանոզը նպաստում է խոնավության պահպանմանը և բջիջների կպչունությանը, ինչը դրականորեն ազդում է մաշկի առաձգականության և երիտասարդության վրա:

Ի՞ՆՉ ԲՈԻԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԱԼՈԵ ՎԵՐԱՆ

Բույսն օժտված է բուժիչ հատկություններով և իր բաղադրության մեջ պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, ամինաթթուներ և վիտամիններ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Այդ իսկ պատճառով այն այդքան տարածված է կանանց շրջանում։ Ալո Վերան.

  • Խոնավեցնում է մաշկը,
  • Դանդաղեցնում է ծերացումը,
  • Նպաստում է վերականգնմանը, բուժում վերքերը, քերծվածքները և կտրվածքները,
  • Պաշտպանում է արևայրուքից,
  • Օգտագործվում է պսորիազի, էկզեմայի, դերմատիտի բուժման համար,
  • Խտացնում և մաքրում է մաշկի աղտոտված ծակոտիները,
  • Հարթեցնում է տարիքային կնճիռները,
  • Մաշկին հաղորդում է փայլատ ( матовый ) տեսք,
  • Հարստացնում է բջիջները թթվածնով,
  • Պայքարում է պզուկների դեմ,
  • Բույսի շնորհիվ տարիքային բծերը կարող են նվազել:

Ալոե Վերան Տարբեր Մաշկերի Համար

Այս բույսի հյութի յուրահատկությունն այն է, որ այն վերաբերում է մաշկի բոլոր տեսակներին և օգուտ է տալիս նրանցից յուրաքանչյուրին:

Յուղոտ Մաշկ

Յուղոտ մաշկի համար ալոեն ունի մի շարք արդյունավետ կանխարգելիչ միջոցներ, որոնց հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ կանխում է բորբոքումները:

Չոր Մաշկ

Ալոեի հյութը կարելի է հայտնաբերել գրեթե յուրաքանչյուր բարձրակարգ խոնավեցնող միջոցումներում, քանի որ այն կարող է մաշկի վրա թաղանթ ձևավորել, որը կանխում է խոնավության կորուստը:

Խնդրահարույց Մաշկ

Խնդրահարույց մաշկի դեպքում օգնության կգան ալոե վերայի մեջ պարունակվող ֆլավոնոիդները, որոնք հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Մաշկի Բոլոր Տեսակները

Ալոե Վերան օգնում է խթանել կոլագենի և էլաստինի նոր մանրաթելերի սինթեզը՝ դրանով իսկ բարելավելով մաշկի գույնը և առաձգականությունը:

Որոշ Արտադրատեսակներ

Ալոե Վերայի յուղով պատրաստված օրգանական էկո օճառները ձեզ կօգնեն կանխել ձեր մաշկի ծարացումը և արդյունավետ պայքարել կնճիռների դեմ, նվազեցնել տարիքային բծերը, մաշկին հաղորդել երիտասարդ տեսք, պայքարել պզուկների դեմ, բուժել մի շարք հիվանդություններ ( պսորիազ, էկզեմա ) և այլն:

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՕՃԱՌ « ԱԼՈԵ ՎԵՐԱ »

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՕՃԱՌ «ԱԼՈԵ ՎԵՐԱ ԼՅՈՒՔՍ»

Օգտագործման Սահմանափակումները

Թեև ալոե վերայի հյութն ամբողջ աշխարհում հայտնի է իր բուժիչ հատկություններով, սակայն խորհուրդ չի տրվում այն ​​մաքուր տեսքով քսել թարմ վերքերին (օրինակ՝ պիլինգից հետո)։ Որոշ դեպքերում այն ​​կարող է առաջացնել քորոց և նույնիսկ պիգմենտային բծերի առաջացում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Զուտ տեսականորեն ոչ ոք չեղյալ չի արել ալոե վերայի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հավանականությունը, թեև, ինչպես նշվեց վերևում, ալոե վերայի էքստրակտը ամենաանվնաս բաղադրիչներից մեկն է:


Tagged :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *