ՄԵՐՍՈՂ ՕՃԱՌ ԼՅՈՒՖԱՅՈՎ


Գիտականորեն ապացուցված է, որ լյուֆայով մերսող օճառը խթանում է միկրոշրջանառությունը, շերտազատում և հարթեցնում է մաշկը: Այս կոսմետիկ արտադրանքը գնալով ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են նախընտրում, քանի որ այն ունի բազմակողմանի նշանակություն ( մերսող և մաքրող ) և հիանալի նվեր է ձեզ համար: Համոզված եղեք, որ այն «դուր կգա նաև ձեր մաշկին», քանի որ այն.

  • ստեղծում է պիլինգային էֆեկտ,
  • մաքրում է մաշկը,
  • օգնում է վերականգնել մաշկի ամրությունն ու առաձգականությունը։

Ի՞ՆՉ Է ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՂ ՕՃԱՌԸ

Հակացելյուլիտային մերսող օճառները իրենց բաղադրության մեջ ներառում են.

  • հղկող մասնիկներ, որոնք մարմի հետ շփվելիս հղկող դեր են կատարում: Որպես կանոն, առավել հաճախ օգտագործվում են հետևյալ բաղադրիչները՝ ծովային կամ սովորական կերակրի աղ, բնական լյուֆա, աղացած նարնջի կեղև, շաքարավազ, սուրճի մրուր,
  • եթերայուղեր, որոնք մեծացնում են արյան շրջանառությունը անոթներում։ Եթերային յուղերից, որոնք առավել արդյունավետ են ցելյուլիտի դեմ պայքարում, կարելի է առանձնացնել հետևյալները.
    • նարինջ,
    • մանդարին,
    • բերգամոտ,
    • դարչին,
    • հազրեվարդ:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐՍՈՂ ՕՃԱՌԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մերսող օճառը ունի առավելությունների երկու բաղադրիչ.

  • լյուֆայի հատկություն,
  • օճառի բնական բաղադրիչների՝ եթերայուղերի նուրբ խնամք:

ԼՅՈՒՖԱ

  • Բարձրացնում է արյան շրջանառությունը խնդրահարույց հատվածներում,
  • բարելավում և ակտիվացնում է նյութափոխանակության գործընթացները,
  • վերականգնում է ավշային հոսքը,
  • կրճատում է ենթամաշկային ճարպի շերտը և հարթեցնում տեսանելի բշտիկները,
  • հեռացնում է ավելորդ հեղուկը և տոքսինները,
  • բարելավում է արտաքին տեսքը և էպիդերմիսին հաղորդում առաձգականություն,
  • խթանում է արյան շրջանառությունը,
  • արդյունավետորեն հեռացնում է մահացած, կերատինացված բջիջները մաշկի մակերեսից՝ չվնասելով այն,
  • հագեցնում է մաշկը հանքանյութերով և վիտամիններով,
  • բնական մասնիկների շնորհիվ հարթեցնում է մաշկի հյուսվածքը՝ այն դարձնելով ավելի հարթ և մետաքսանման,
  • եթերային յուղերը հոտազերծում, տոնուսավորում և խթանում են մաշկը,
  • ունի երիտասարդացնող ազդեցություն, մաշկը դառնում է փափուկ և փայլուն:


ՄԵՐՍՈՂ ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՕՃԱՌ

1 900 ԴՐԱՄ

1 300 ԴՐԱՄ


ԵԹԵՐԱՅԻՆ ՅՈՒՂԵՐ ( ԵԹԵՐԱՅՈՒՂԵՐ )

Բնական տարբեր բաղադրիչների և վիտամինների առկայության պատճառով եթերայուղերով պատրաստված օճառը շատ օգտակար է մաշկը գերազանց վիճակում պահելու համար։

Վիտամին E-ն նպաստում է բջիջների վերականգնմանը, պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից և դանդաղեցնում է ծերացման գործընթացը։

Եթերայուղերով պատրաստված օճառի առավելություններից հատկանշական են.

  • Բնական յուղերի շնորհիվ խոնավեցնող և սնուցող հատկությունները,
  • Արոմաթերապիայի էֆեկտը օճառ օգտագործելիս,
  • Էսթետիկ հաճույքը,
  • Էկոլոգիապես մաքուր արտադրանքը։

ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՕՃԱՌԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԸ ԼՅՈՒՖԱՆ Է

Կուշլյուֆավիետնամական դդում կամ չինական բամիա ( Lagenaria siceraria ), դդմազգիների ( Chenopodiaceae ) ընտանիքի Luffa ցեղին պատկանող միամյա մշակաբույս է։ Այն հիմնականում մշակվում է Չինաստանում և Վիետնամում:

Բույսն ունի երկար վեգետացիոն շրջան։ Ցողունները բավականին երկար են և մագլցող, ինչի պատճառով մշակումը կատարվում է հենակային համակարգի ( ձողերի ) օգնությամբ։ Կուշի ցողունը կտրելու դեպքում արտադրվում է մեծ քանակությամբ հյութ՝ կուշի ջուր, որը Չինաստանում օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։

Կուշի տերևները կլոր-սրտաձև են և ունեն մուք կանաչ գույն, ծաղիկները դեղին են։ Պտուղները փխրուն են և բուրումնավետ, պարունակում են.

  • վիտամիններ,
  • կալիումական աղեր,
  • ֆոսֆորական աղեր։

Թարմ պտուղներն օգտագործում են տարբեր խոհանոցներում։ Պտղի ներսը ցանցանման է, ինչը օգտագործվում է բժշկության մեջ։ Հասուն պտուղը վերամշակելուց հետո օգտագործում են որպես բնական սպունգ՝ լողանալու համար, կոշիկի և գլխարկների մեջ։

Լյուֆան լողանալու սպունգ է, որը պատրաստված է դդմի հատուկ բազմազանության թելքավոր զանգվածից: Սա բնական էկոլոգիապես մաքուր հիգիենայի միջոց է, որը ալերգիա չի առաջացնում: Ի լրումն հիանալի մաքրման կարողության, լյուֆան ունի մի շարք առավելություններ.

  • Մերսող հատկությունների շնորհիվ այն տոնիկ և հակացելյուլիտային ազդեցություն ունի: Դրա ազդեցությունը ուժեղացնելու համար կարող եք անցնել
    • հակացելյուլիտային լոգանքների կուրս և
    • օգտագործել հակացելյուլիտային կամ շերտազատող սկրաբ կամ գել: Պրոցեդուրայից հետո մաշկին կիրառվում է խոնավեցնող միջոց։

Հիանալի է շերտազատման համար: Այն ունի բարձր շերտազատող ազդեցություն, օգնում է թարմացնել և խթանել էպիդերմիսի նյութափոխանակության գործընթացները, ինչը, ի վերջո, նպաստում է էլաստինի և կոլագենի արտադրությանը, որոնք մաշկը դարձնում են հարթ և առաձգական:

Լյուֆան պետք է զգուշությամբ օգտագործել մաշկային հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են պզուկային ցաները, ինչպես նաև զգայուն մաշկի դեպքում:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ( ԼՅՈՒՖԱՅՈՎ ) ՕՃԱՌԸ

Դա շատ պարզ է. մերսող օճառի

  • խորդուբորդ կողմը մերսում է,
  • հարթ կողմը նրբորեն մաքրում է:

Օճառը մաշկին քսելուց հետո պետք չէ շտապել այն լվանալու համար, լավ է փրփուրը որոշ ժամանակ թողնել խնդրահարույց հատվածների վրա, որպեսզի այն ժամանակ ունենա իր բուժիչ ազդեցությունը ցույց տալու համար։

Օգտագործելուց առաջ լյուֆայով օճառը պետք է մի քանի րոպե պահել հոսող տաք ջրի տակ։ Սա կդարձնի այն ավելի փափուկ, և դուք չեք վնասի մաշկը։ Օճառը պատշաճ կերպով թրջեք, այնուհետև դրա օգնությամբ մերսեք մաշկը և մարմնի խնդրահարույց հատվածները: Մարմինը պետք է դառնա մի փոքր կարմիր և տաք: Նման ինքնամերսում անհրաժեշտ է անել 5 րոպեի ընթացքում։

Կանոնավոր օգտագործման դեպքում դուք արագ կնկատեք, թե ինչպես է բարելավվել ձեր մաշկի որակը: Մի քանի շաբաթ հակացելյուլիտային՝ մերսող օճառ օգտագործելուց հետո խնդրահարույց հատվածների մաշկը դառնում է ավելի հարթ և ամուր։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Բնական տարբեր բաղադրիչների և վիտամինների առկայությամբ և լյուֆայով պատրաստված օճառը շատ օգտակար է մաշկը գերազանց վիճակում պահելու համար։ Հակացելյուլիտային մերսող օճառն իր բաղադրության մեջ ներառում են.

  • հղկող մասնիկներ ( լյուֆա ), որոնք մարմի հետ շփվելիս հղկող դեր են կատարում,
  • եթերայուղեր, որոնք մեծացնում են արյան շրջանառությունը անոթներում և մաշկին հաղորդում թարմ տեսք։


Tagged :